Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 469
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2019 թվականի N 469

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       

Քաղաքացի Արթուր Ռաֆիկի Խաչատրյանը հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, «Հողի հարկիմասին» ՀՀօրենքովսահմանվածկարգովչիկատարել հողի հարկվճարելուպարտականությունը, ինչի կապակցությամբ 2019թ. օգոստոսի  28-ին «Վարչարարության հիմունքների  և  վարչական  վարույթի  մասին»  ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին  մասի բ/ ենթակետի  հիմքով Արարատի համայնքապետարանում  հարուցվել է  վարչական վարույթ՝  հողի հարկի  գումարի  գանձման  հարցի  քննության նպատակով:                                      
      «
Վարչարարության  հիմունքների  և  վարչական վարույթի  մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով  հարուցված և  իրականացված վարչական  վարույթի ընթացքում գործի  փաստական հանգամանքների բազմակողմանի,  լրիվ և օբյեկտիվ  քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.                                                       
       01.01.2019
թ. դրությամբ Արթուր Խաչատրյանը  ք.Արարատ Ցեմենտագործներ 2-րդ նրբ.  հասցեում իրեն  սեփականության  իրավունքով  պատկանող հողի համար  համայնքային բյուջեի նկատմամբ հողի հարկի  մասով  ուներ  24 322  /քսանչորս  հազար երեք  հարյուր քսաներկու/  ՀՀ  դրամ  ապառք,  որից      հարկ՝     16 474 /տասնվեց    հազար չորս   հարյուր յոթանասունչորս/ ՀՀ  դրամ,  հաշվարկված  տույժ՝  7 848  /յոթ    հազար ութ հարյուր քառասունութ/ ՀՀ  դրամ, որը  հաշվարկվել  է  օրենսդրությամբ  սահմանված  կարգով:                                                                                                                
      Հանաձայն Արարատի համայնքապետարանի ֆինանսատնտեսական և գանձումների բաժնի կողմից 17.09.2019թ. տրված տեղեկանքի Արթուր Խաչատրյանը ք.Արարատ
Ցեմենտագործներ 2-րդ նրբ.  հասցեում գտնվող հողի համար կատարել է 26 119 /քսանվեց հազար մեկ հարյուր տասնինը/ ՀՀ դրամի վճարում և Արարատ քաղաքային համայնքի բյուջեի նկատմամբ չունի հարկային պարտավորություններ:                                                                                           
      
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության   Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 38-րդ, «Վարչարարության հիմունքներիև  վարչական  վարույթի  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ա/ ենթակետով,  53-րդ, 58-60-րդ  հոդվածներով՝      

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ `

1. Քաղաքացի Արթուր Խաչատրյանի վերաբերյալ 28.08.2019թ. հարուցված վարչական վարույթը կարճել:       
2. Սույն  որոշումը  կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ քաղաքային համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:                                                     
3. Սույն  որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ քաղաքային համայնքի ղեկավարը: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner