<<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին>> 2001թ. մայիսի 15-ի ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան Արարատի քաղաքային համայնքի 2022թ. համար հաշվարկվել էր 14872,5 ՀՀ դրամ:
Ի կատարումը Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014թ. դեկտեմբերի 10-ի N1253-Ա որոշման պահանջների, մշակվել է համայնքի 2022թ. բնապահպանական ծրագիրը և այն ներկայացվում է համայնքի ավագանու հաստատամանը:
ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄ Է`
1. Հաստատել քաղաքային համայնքի 2022թ. բնապահպանական ծրագիրը / հավելված 1/:
2. Նկատի ունենալով ծրագրի հույժ կարևորությունը քաղաքի համար, առաջարկել համայնքի ղեկավարին հետամուտ լինել ծրագրով նախատեսված Շահումյան 59 շենքից մինչև Շահումյան 5 շենք, Շահումյան 37 շենքից մինչև Աղբյուր Սերոբի 4 շենքի և Շահումյան 53-ից մինչև Շահումյան 34 շենքի տարածքների ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներին:
3. Ձեռք բերել առողջապահական սարքավորումներ /Արյան բիոքիմիական վերլուծիչ /анализатор/ - 1 հատ և 3 հատ ԷՍԳ /էլեկտրասրտագրություն/:
4. Ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն:
Հավելված - 1 Հաստատվել է
Արարատ քաղաքային համանքի
ավագանու 2021թ. մարտի 31-ի
թիվ 4 նիստի թիվ 25 որոշմամբ
Արարատի քաղաքային համայնքի 2022թ.
բնապահպանական ծրագիրը
1.Նախաբան
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» 2001թ. մայիսի 15-ի ՀայաստանիՀանրապետությոն օրենքի պահանջներին համապատասխան Արարատի քաղաքային համայնքին 2022թ. համարհաշվարկվել է 14 872 500 դրամի սուբվենցիա, որը նախատեսվում է ջրագիծ անցկացնել հետևյալ փողոցները՝ Շահումյան 59 շենքից մինչև Շահումյան 5 շենք և Շահումյան 37 շենքից մինչը Աղբյուր Սերոբ 4 շենք, Շահումյան փողոց 53-ից -34 շենքերը և բժշկական սարքավորումների ձեռքբերում /Արյան բիոքիմիական վերլուծիչ /анализатор/ - 1 հատ և 3 հատ ԷՍԳ /էլեկտրասրտագրություն/ :
Սույն ծրագիրը մշակելիս համայնքապետարանն առաջնորդվել է Հայաստանի Հանրապետության վերոհիշյալ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, <<Բնապահպանական ծրագրերի մշակման /նախագծման/ մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. փետրվարի 27-ի թիվ 197-Ն որոշումով հաստատված կարգի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016թ. դեկտեմբերի 29-ի N 1256-Ա որոշման պահանջներով: Ծրագիրը մշակելիս հաշվիէ առնվել նախորդ տարիներին բնապահպանական վճարներից կատարված մասհանումների հաշվին քաղաքում իրականացված ծրագրերը, ինչպես նաև ներկա պայմաններում առավել հրատապ լուծում պահանջող՝ քաղաքային իշխանությանը և բնակչությանը խիստ մտահոգող հարցերը, որոնց շարքում առաջնահերթ է համարվում ոռոգման ջրով ապահովելը:
2. Ծրագրի նպատակը
Արարատ քաղաքային համայնքի 2022թ. բնապահպանական ծրագրի հիմնական և գլխավոր նպատակը քաղաքը ոռոգման ջրով և բնակչության առողջապահական խնդիրների ապահովելն է: Արարատ քաղաքում գործում է երկու խորքային հոր: 2018թ. բնապահպանական ծրագրով քաղաքին հատկացված 6,210.300 դրամ և կառուցվել է ջրագիծ Խանջյան փողոցի խաչմերուկից մինչև Սպանդարյան փողոց և Խանջյան փողոցից միչև Կոմիտաս 12 շենք: 2019թ. 3,177.7 հազ. սուբվենցիայի միջոցով կառուցվեց ոռոգման ցանց Շահումյան 67-ից մինչև Շահումյան 59-ը և Շահումյան 62-ը: Սակայն դեռևս կան շատ տարածքներ, որոնց ոռոգումը կատարվումէ ջրատար մեքենայով, որն արդյունավետ չէ: Մարդիկտնամերձ հողամասերը ոռոգում են հիմնականում խմելուջրով, շատ տարածքներ անմշակ են մնում: Ոռոգման ցանցի անցկացումը մասնավորապես կլուծի քաղաքի կանաչ մակերեսների՝եղած տնամերձ հողամասերի մշակման ու խմելու ջրի խնայողության, ուսումնական հաստատություններին, մանկապարտեզների և քաղաքային հիվանդանոցին կից հողատարածքների ոռոգման հարցը, որը կնպաստի նաև հանգստյան տաղավարների ստեղծմանը, որտեղ իրենց հանգիստը կանցկացնեն բնակիչները:
3. Ծրագրի իրավական հիմքերը
Ծրագիրն իրականացվելու է Արարատ քաղաքի վարչական տարածքում գործող ձեռնարկությունների կողմից արտադրական գործունեության հետևանքով շրջակա, այդթվում օդային ավազան վնասակար նյութերի արտանետման և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման, շրջակա միջավայր վնասակար նյութերի և միացությունների արտանետման համար բնապահպանական վճարներից, համայնքին կատարված մասհանումների միջոցներով, առողջապահական նյութերի ձեռքբերմամբ: Ծրագրի իրականացման համար բնապահպանական վճարներից տրամադրված սուբվենցիան չբավարարելու դեպքում, նկատի ունենալով ծրագրի հրատապությունը, համայնքն իր միջոցներից լրացուցիչ հատկացումներ կկատարի այդ նպատակի համար:
4. Ծրագրի շահառուները և մատուցվող ծառայությունները
Ծրագրի շահառուներն են համարվում Արարատ քաղաքի ողջ բնակչությունը, ուսումնական և նախադպրոցական հաստատությունները, քաղաքային հիվանդանոցը, քաղաքի և բակային կանաչապատ տարածքներից օգտվող ազգաբնակչությունը: Նաև կմաքրվի օդային ավազանը վնասակար ազդեցություններից և ցեմենտի փոշուց: Ոռոգման ցանցի հարցի լուծման շնորհիվ քաղաքում մեծ չափով կխնայվի նաև խմելու ջուր: Ծրագրի իրականացումը կնպաստի նաև բնակչության առողջության պահպանմանը՝ շնորհիվ կանաչ մակերեսների ավելացմանը ու միկրոկլիմայի ստեղծման, ինչպես նաև կկանխվի քամու ու տրանսպորտի երթևեկության հետևանքով բարձրացող փոշին:
5. Ծրագրի խնդիները և դրանց կապը
Ծրագիրը ներառում է երկու բաղադրիչ. կլուծվի բնապահպանական և առողջապահական խնդիրներ: Ծրագրի իրականացման շնորհիվ կլուծվեն քաղաքը կանաչ ու գրավիչ տեսքի բերելու, միկրոկլիմայի ստեղծման, օդային ավազանի ևբնակչության առողջության պահպանման հարցերը, պայմաններ կստեղծվեն բնակչության առողջ ապրելակերպի համար բարենպաստ պայմանների ստեղծման, մանուկների և պատանիների մոտ բնության և կանաչ տարածքների պահպանման նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորմանն ու դաստիարակմանը: Ոռոգման միջոցով կանաչապատ տարածքների ստեղծումը կնպաստի նաև Արարատ քաղաքի օդային ավազանի մաքրմանը, որն այնքան անհրաժեշտ է ազգաբնակչության առողջության ապահովման համար: Կխնայվի նաև այդ նպատակով երբեմն օգտագործվող խմելու ջուրը:
6. Ծրագրի իրականացման եղանակը
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022թ. համայնքին հատկացվելիք 14 872 500 դրամ բնապահպանական վճարներից կատարվելիք մասհանման միջոցով: Քաղաքում նախատեսվում է անցկացնել ոռոգման ցանց 1200 մ պոլիէթիլենային խողովակների միջոցով և այն հասցնել ոռոգվող տարածքներին, ինչպես նաև ձեռք բերել բժշկական սարքավորումներ /Արյան բիոքիմիական վերլուծիչ /анализатор/ - 1 հատ և 3 հատ ԷՍԳ /էլեկտրասրտագրություն/ բժշկական կենտրոնի համար, քաղաքի բնակչությանը ապահովելու նպատակով: