Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 26
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 26


Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻ ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ՝ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Քաղաքացի    Գոհար Հարությունյանը    ք. Արարատ,  Շահումյան փողոց 57/2  հասցեում                             /ծածկագիր  03-002-0011-0018/  ունի  սեփականության  իրավունքով  իրեն  պատկանող  0,002244 հա  մակերեսով  հողատարածք  և  վրան  կառուցված  առևտրի  սրահ: Նշված  շինությանը կից դիմային  ճակատին  զուգահեռ  առկա  է  ազատ  տարածք,  որը  չի   կարող օգտագործվել  այլ  անձանց  կողմից:                                                                                                                                                                                                        
      Քաղաքացի  Գոհար Հարությունյանը   դիմել  է   համայնքապետարան՝  նշված   տարածքը   սեփականության  իրավունքով, առևտրի  սրահի  ընդլայնման  նպատակով, հողատարածքի  կադաստրային  արժեքով  իրեն   օտարելու   խնդրանքով:                                                               
     
Ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության  կառավարության   08.05.2003թ.  թիվ  714-Ն  որոշմամբ,  Հայաստանի  Հանրապետության  «Հողային  օրենսգրքի» 66-րդ  հոդվածով,       «Տեղական  ինքնակառավարման  մասին »  ՀայաստանիՀանրապետության  օրենքի  18-րդ  հոդվածի  21-րդ   կետի,  43-րդ  հոդվածի  1-ին  կետի  3-րդ  ենթակետի   պահանջներով,   և  նկատի  ունենալով, որ  Շահումյան փողոց  57/2  հասցեում  գտնվող,   03-002-0011-0018  ծածկագիրը  կրող, քաղաքացի  Գոհար Հարությունյանին  սեփականության  իրավունքով  պատկանող   առևտրի  սրահի  դիմային ճակատին կից     ազատ  տարածքը  չի  գտնվում   Հայաստանի  Հանրապետության  «Հողային  օրենսգրքի»  60-րդ    հոդվածով  սահմանված  հողամասերի  ցանկում, ինժեներատրանսպորտային   օբյեկտների  օտարման  գոտում,  հողամասի  նկատմամբ  սեփականության  իրավունքը   չի  սահմանափակում  այլ  անձանց  իրավունքները, ինչպես  նաև  հնարավոր   չէ  հողամասը  որպես  առանձին  գույքային  միավոր   օտարել  աճուրդային  կարգով.

                                  ԱՐԱՐԱՏԻ  ՔԱՂԱՔԱՅԻՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.  Բավարարել   Գոհար Վահանի Հարությունյանի      խնդրանքը   և   Շահումյան   փողոց   57/2  հասցեում  գտնվող,  իրեն  սեփականության  իրավունքով   պատկանող  առևտրի  սրահին  և  զբաղեցրած  0,002244 հա  մակերեսով  հողատարածքին   հարակից  0,00033 հա  մակերեսով  ազատ   հողատարածքը՝  ընդլայնման նպատակով, սեփականության  իրավունքով, հողի  կադաստրային  արժեքի  100%-ի  չափ  վճարով,  ուղղակի  վաճառքի  կարգով  օտարել  նրան՝   Գոհար Վահանի Հարությունյանին:

2. Պարտավորեցնել   քաղաքացուն՝   տարածքում  շինարարական  աշխատանքները  կատարել  Հայաստանի  Հանրապետության   օրենսդրությամբ  սահմանված  կարգով  և    քաղաքաշինական  գործող  նորմերով:  

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner