Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 70
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2022 թվականի N 70

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2023Թ. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

       «Ընկերությունների  կողմից  վճարվող  բնապահպանական   վճարների   նպատակային   օգտագործման   մասին» 2001թ. մայիսի 15-ի  ՀՀ  օրենքի  պահանջներին   համապատասխան   Արարատ համայնքին 2023թ-ի համար հաշվարկվել է 144426350  /մեկ հարյուր քառասունչորս  միլիոն չորս հարյուր քսանվեց հազար երեք հարյուր հիսուն/ ՀՀ դրամ: 

                                                                                                                                                    Ի  կատարումը   Հայաստանի  Հանրապետության   վարչապետի   2014թ.  դեկտեմբերի 10-ի    N1253-Ա  որոշման  պահանջների, մշակվել  է   համայնքի  2023թ. բնապահպանական  ծրագիրը  և  այն  ներկայացվում  է  համայնքի  ավագանու  քննարկմանը:

 

ԱՐԱՐԱՏԻ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈւՄ   Է`

 

1.      Հաստատել    Արարատ  համայնքի  2023թ. բնապահպանական  ծրագրին / հավելված           1/:

2.      Նկատի  ունենալով  ծրագրի  հույժ  կարևորությունը  համայնքի  համար՝ առաջարկել  համայնքի  ղեկավարին  հետամուտ  լինել  ծրագրով  նախատեսված հետևյալ աշխատանքներին՝

ա/  Արարատ քաղաքում արտեզյան նոր խորքային հորի ջրագծի կառուցում և պոմպի տեղադրում

բ/  Արարատի քաղաքային զբոսայգուց Պուշկին և Աղբյուր Սերոբ փողոցների խաչմերուկ, խաչմերուկից մինչև Սալաքիթներ փողոց, Պուշկին և Աղբյուր Սերոբ փողոցով դեպի Մովսես Գորգիսյան փողոց ոռոգման ջրագծի կառուցում

գ/  ֆոտովոլտային կայանի տեղադրում

դ/ Արարատ համայնքում կեղտաջրերի մաքրման կայանի (այսուհետ՝ ԿՄԿ) նախագծանախահաշվային աշխատանքների կազմակերպում։

3.      Ձեռք բերել առողջապահական սարքավորումներ /Արյան վերլուծիչ /анализатор/ - 1 հատ, խոլեստերին, տրիգլիցերիդներ, գլյուկոզ և լակտատ որոշող շարժական սարք-2 հատ, ԷՍԳ բազմագծային /էլեկտրասրտագրություն/-1 հատ, էլեկտրոկոագուլյատոր-1 հատ, վիրաբուժական գործիքների հավաքածու մեծ-1 հատ, գաստրոդուոդենոսկոպ-1 հատ/: 

4.      Փողոցային լուսավորության համակարգի բարելավման նպատակով ձեռք բերել ԼԵԴ լուսատուներ։

5.      Ծրագիրը  ներկայացնել  Հայաստանի  Հանրապետության  շրջակա միջավայրի և առողջապահության նախարարություններ։

                                                                                                                                      Հավելված  - 1                                                                                                                                                                    
                                                                                                                                    
Հաստատվել   է            
                                                                                                                
Արարատ   համանքի   
                                                                                                                            
ավագանու      2022թ.  հունիսի   
                                                                                                                      ­
24-ի  թիվ12   նիստի      թիվ  
                                                                                             70    
որոշումով

 

Արարատ համայնքի 2023թ. բնապահպանական ծրագիր

1.    Նախաբան

       «Ընկերությունների  կողմից  վճարվող  բնապահպանական  վճարների  նպատակային   օգտագործման   մասին» 2001թ. մայիսի 15-ի  ՀՀ  օրենքի  պահանջներին  համապատասխան  Արարատ համայնքին 2023թ-ի համար հաշվարկվել է 144426350 ՀՀ դրամի սուբվենցիա, որով նախատեսվում է ՝

1)      14240000 ՀՀ դրամ՝ համայնքային բուժհաստատությունների՝ բժշկական նոր սարքավորումներով համալրման և վերազինման համար, այդ թվում՝

արյան վերլուծիչ , 3 part DIFF,  20 պարամետրեր 1 հատ-2500000 ՀՀ դրամ

խոլեստերին, տրիգլիցերիդներ, գլյուկոզ և լակտատ որոշող շարժական սարք 2 հատ-

240000 ՀՀ դրամ

● ԷՍԳ բազմագծային (ECG BTL-08 MT Plus, BTL) 1 հատ-900000 ՀՀ դրամ

● օտոսկոպ 1 հատ-120000 ՀՀ դրամ

● էլեկտրոկոագուլյատոր վիրաբուժական 1 հատ -3000000 ՀՀ դրամ

● վիրաբուժական գործիքների հավաքածու մեծ 1 հատ- 1480000 ՀՀ դրամ

● գաստրոդուոդենոսկոպ 1 հատ-6000000 ՀՀ դրամ ։

2)      30000000 ՀՀ դրամ՝ Արարատ քաղաքում արտեզյան նոր խորքային հորի ջրագծի կառուցման և պոմպի տեղադրման համար,

3)      20000000 ՀՀ դրամ՝ Արարատ քաղաքի  ոռոգման ջրագծի անցկացում երկու ուղղություններով

ա) քաղաքային զբոսայգուց Պուշկին և Աղբյուր Սերոբ փողոցների խաչմերուկ, խաչմերուկից մինչև Սալաքիթներ փողոց` 800 մ,

բ)  Պուշկին և Աղբյուր Սերոբ փողոցների խաչմերուկից  Աղբյուր Սերոբ փողոցով դեպի Մովսես Գորգիսյան փողոց՝ 1225 մ։

4)      10000000 ՀՀ դրամ՝ փողոցային լուսավորության համակարգի բարելավում ԼԵԴ լուսատուներով,

5)      20000000 ՀՀ դրամ՝ ֆոտովոլտային կայանի տեղադրում

6)      50186350 ՀՀ դրամ՝ Արարատ համայնքում կեղտաջրերի մաքրման կայանի (այսուհետ՝ ԿՄԿ) նախագծանախահաշվային աշխատանքների համար։

        Սույնծրագիրը մշակելիս՝ համայնքապետարանն առաջնորդվել է Հայաստանի Հանրապետության վերոհիշյալ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Բնապահպանական ծրագրերի մշակման (նախագծման) մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. փետրվարի 27-ի թիվ 197-Ն որոշմամբ հաստատված կարգի և ՀՀ վարչապետի 2016թ. դեկտեմբերի 29-ի N1256-Ա որոշման պահանջներով։

 

 

2. Ծրագրի նպատակը

     Արարատ համայնքի 2023թ-ի բնապահպանական ծրագրի հիմնական և գլխավոր նպատակը բնապահպանական և առողջապահական խնդիրների լուծման ապահովումն է։ Նախորդ տարիների բնապահպանական ծրագրերով Արարատ քաղաքում ջրագիծ է անցկացվել Խանջյան փողոցի խաչմերուկից մինչև Սպանդարյան փողոց (այժմ՝ Վազգեն Սարգսյան փողոց), Խանջյան փողոցից մինչև Կոմիտաս 12 շենք, Շահումյան 67 շենքից մինչև Շահումյան 59 շենք և Շահումյան 62 շենք, Շահումյան 59 շենքից մինչև Շահումյան 5 շենք, Շահումյան 37 շենքից մինչև Աղբյուր Սերոբի 4 շենք, Շահումյան 53 շենքից մինչև Շահումյան 34 շենք։ Ընդհանուր առմամբ բնապահպանական ծրագրերեվ հատկացված 19121950 ՀՀ դրամով (2018 թվականին՝ 6210300 ՀՀ դրամ, 2019 թվականին՝ 3177700 ՀՀ դրամ, 2022 թվականին՝ 9733950 ՀՀ դրամ) կառուցվել է շուրջ 2318 մ ոռոգման ջրագիծ (2018 թվականին՝ 505 մ, 2019 թվականին՝ 613 մ, 2022 թվականին՝ 1200 մ)։ Սակայն դեռ կան տարածքներ, որոնք չեն ոռոգվում կամ ոռոգվում են ջրատար մեքենայով, ինչն անարդյունավետ չէ։ Այդ տարածքներում, ամռան ամիսներին ակտիվանում են կրծողներն ու սողունները, որոնք բնակչության համար առաջացնում են առաողջապահական և սանիտարահիգիենիկ խնդիրներ։ Ոռոգման ցանցի անցկացումը կավելացնի կանաչ մակերեսները և կխնայվի խմելու ջուրը։  

     Համայնքի բնակչության բուժսպասարկման որակի բարելավման համար բուժհաստատությունները կարիք ունեն նոր բժշկական սարքավորումներով պարբերաբար վերազինման։

       Փողոցային լուսավորության համակարգի բարելավման նպատակով նախատեսվում է համայնքի տարածքում առկա արտաքին լուսավորության լապտերները աստիճանաբար փոխարինել ԼԵԴ լուսատուներով, որոնք առանձնանում են ոչ միայն գեղեցիկ լուսարձակմամբ, այլև էլեկտրաէներգիայի խնայողությամբ և դիմացկունությամբ։

        Հաշվի առնելով 21-րդ դարի բնապահպանական մարտահրավերները, էներգոռեսուրսների սպառման հետագա վտանգը, ինչպես նաև Արարատ խոշորացված համանյքի աշխարհագրական դիրքն ու կլիմայական պայմանները, արեգակի անսպառ էներգիան, նպատակահարմար է համայնքում ներդնել ֆոտովոլտային արևային կայաններ։ Դրանք կապահովեն համայնքային ենթակայության շենք-շինությունների էլեկտրաէներգիայի ինքնաբավությունը, ինչպես նաև կտնտեսվեն կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարները։

      Արարատ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի շրջանակներում ընթացիկ տարում նախատեսվում է վերանորոգել  քաղաքային մշակույթի և արվեստի կենտրոնը և բարեկարգել կենտրոնին հարող տարածքում գտնվող զբոսայգին։ Թարմացվելու և ավելացվելու են զբոսայգու ծառերը և կանաչ տարածքները։ Զբոսայգու տարածքում արտեզյան նոր խորքային հորի կառուցումով և շահագործումով ամբողջապես կլուծվի շուրջ 3,5 հա տարածք զբաղեցնող զբոսայգու ոռոգման խնդիրը։  Արդյունքում մասամբ կմեղմվի օդային ավազանի աղտոտվածության խնդիրը, և քաղաքային բաեկարգ զբոսայգում իրենց հանգիստը կանցկացնեն համայնքի բնակիչները։

       Արարատ համայնքում կեղտաջրերի մաքրման կայանի (այսուհետ՝ ԿՄԿ) կառուցումը կլուծի կեղտաջրերի տեխնիկական, իսկ հետագայում՝ կենսաբանական մաքրման ծրագիրը։ Սա թույլ կտա պահպանել ստորերկրյա ջրային ռեսուրսները, անգնահատելի  ծառայություն կմատուցի շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված ջանքերին, կլուծի նաև առողջապահական խնդիրներ։ Ծրագրի նախնական արժեքը մոտ 2400000000 ՀՀ դրամ է, որի նախագծա-նախահաշվային աշխատանքների համար 2023թ նախատեսվում է ներդնել 50426350 ՀՀ դրամ բնապահպանական գումար։

 

 

3. Ծրագրի իրավական հիմքերը

     Ծրագիրն իրականացվելու է Արարատ համայնքի վարչական տարածքում գործող ձեռնարկությունների կողմից արտադրական գործունեության հետևանքով շրջակա, այդ թվում՝ օդային ավազան վնասակար նյութերի արտանետման և սպառման թափոններիսահմանված կարգով տեղադրման, շրջակա միջավայր վնասակար նյութերի և միացությունների արտանետման համար բնապահպանական հարկից, համայնքին կատարված մասհանումների միջոցներով, առողջապահական նյութերի ձեռքբերմամբ։

4. Ծրագրի շահառուներն ու մատուցվող ծառայությունները

     Ծրագրի շահառուներ են համարվում Արարատ համայնքի շուրջ 34000 բնակիչներ                              (Արարատ, Ավշար, Նոյակերտ բնակավայրեր, Արարատ քաղաք), տվյալ տարածքներում գործող ուսումնական և նախադպրոցական հաստատությունները,  ԱԱՊԿ-ները, Արարատ քաղաքի բժշկական կենտրոնը, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան N զորամասը։

       Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի բուժհաստատությունների ծառայությունների որակը, գրեթե ամբողջովին կլուծվի Արարատ քաղաքի ոռոգման ջրի խնդիրը, կբարելավվի Արարատ քաղաքի և հարակից բնակավայրերի արտաքին լուսավորության համակարգը կլուծվեն բնապահպանական, առողջապահական և սոցիալական որոշակի խնդիրներ։

 

5. Ծրագրի խնդիրները և դրանց կապը

        Ծրագիրը ներառում է երկու բաղադրիչ՝ բնապահպանական և առողջապահական։ Ծրագրի իրականացման արդյունքում համայնքում կավելանան կանաչ տարածքները, կնվազի մթնոլորտային օդում փոշու և տրանսպորտային արտանետումների խտությունը, ինչը կնպաստի բարենպաստ միկրոկլիմայի ձևավորմանը, ամբողջությամբ կլուծվի Արարատ քաղաքի ոռոգման ջրի խնդիրը, կխնայվի այդ նպատակով օգտագործվող խմելու ջուրը, կբարելավվի ՆՈՒՀ-եր, մարզադպրոցներ, կրթամշակութային օջախներ հաճախող աշակերտների, ինչպես նաև բնակչության բուժսպասարկման որակը, բարենպաստ պայմաններ կստեղծվեն բնակչության առողջ ապրելակերպի և հանգստի կազմակերպման համար։

 

 

6. Ծրագրի իրականացման եղանակը

    Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2023 թվականին համայնքին հատկացվելիք 144426350 ՀՀ դրամ բնապահպանական վճարներից կատարվելիք մասհանման միջոցով։  Արարատ քաղաքում նախատեսվում է անցկացնել ոռոգման ցանց 1225 մ պոլիէթիլենային խողովակների միջոցով և այն հասցնել ոռոգվող տարածքներին, Ավշար, Սուրենավան բնակավայրերի, ՈԿՖ բանավանի ԱԱՊԿ-երի և Արարատ քաղաքի բժշկական կենտրոնի համար ձեռք բերել բժշկական սարքավորումներ (արյան բազմաֆունկցիոնալ անալիզատոր, օտոսկոպ, վիրաբուժական գործիքների հավաքածու, վիրաբուժական էլեկտրոկոագուլյատոր, գաստրոդուոդենոսկոպ), Արարատ քաղաքային զբոսայգու տարածքում կառուցել արտեզյան խորքային հոր, բարելավել Արարատ համայքի արտաքին լուսավորության համակարգը,   իրականացնել կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման նախագծա-նախահաշվային աշխատանքները։

 


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner