25.03.25
Արարատ քաղաքում տեղի ունեցավ դասական համերգ
|
Երեկ՝ մարտի 24-ին, «Մեր ապագան» կրթամշակութային, բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համատեղ և Արարատի համայնքապետարանի աջակցությամբ Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ դասական համերգ։Համերգի ընթացքում Արամ Խաչատրյան տրիոյի երաժիշտները՝ Արմինե Գրիգորյանը (Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր), Կարեն Շահգալդյանը (միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար) և Սոնա Բարսեղյանը (միջազգային մրցույթների դափնեկիր) ներկայացրեցին հատվածներ աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Երջանկություն», «Սպարտակ» և «Գայանե» ...
Մանրամասն |
|
25.03.25
Կայացավ Արարատ համայնքի ԱՌԿ խորհրդի առաջին նիստը։
|
Այսօր Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արարատ համայնքի աղետների ռիսկի կառավարման /ԱՌԿ/ խորհրդի 1-ին նիստը։ Նիստին ներկա էին ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի ՀՓՋ հրամանատար, փոխգնդապետ Ա․ Բաբագուլյանը, հրամանատարի տեղակալ, ավագ լեյտենանտ Հ․ Հարությունյանը, Արարատ համայնքի ԱՌԿ խորհրդի անդամներ, ԱՌԿ ոլորտային պատասխանատուներ։ Քննարկվեցին գյուղատնտեսական աշխատանքների և ջերմաստիճանի բարձրացման հետ կապված հրդեհների աճի, դրանց կանխարգելման, թափառող շների քանակի ավելացման դեմ իրականացվող միջոցառումների, համայնքի որոշ բնակավայրերի սելավատարների մաքրման հետ կապված հարցեր։
|
|
21.03.25
Մեկնարկում է «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագիրը
|
Հարգելի՛ քաղաքացինե՛ր, «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը:Ծրագրով 2025 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին կտրամադրվի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի մինչև 80 (ներառյալ) տոկոսի չափով սուբսիդավորում։2025 թվականին Կառավարությունը, բացի ապահովագրավճարի սուբսիդավորումից, կաջակցի նաև ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու ...
Մանրամասն |
|
20.03.25
Իրազեկում
|
Հաշվի առնելով վերջին ժամանահատվածում խոզանների այրման դեպքերի քանակի ավելացումը՝ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեսահոլովակը հետագա վտանգներից խուսափելու համար։ Տեսահոլովակը կարող եք դիտել հետևյալ հղմամբ․
|
|
19.03.25
Հերթական համագործակցությունը «Իսրայելյան» Բարեգործական Հ/Կ "Israyelyan” Charitable Foundation -ի հետ։
|
Արարատի համայնքապետարանի և «Իսրայելյան» Բարեգործական Հ/Կ "Israyelyan” Charitable Foundation -ի հետ հերթական համագործակցության արդյունքում և վերջինիս աջակցությամբ Արարատ համայնքի Արմաշ գյուղի մանկապարտեզի բակում տեղադրվեցին խաղասարքեր և զրուցարան, որոնք կծառայեն երեխաների ֆիզիկական ակտիվության բարձրացմանը և նրանց հետ բացօթյա պարապմունքներ անցկացնելուն։
|
|
17.03.25
Մարտի 22-ին՝ ժամը 20։30-ին, նշվում է «Երկրի ժամը» (Earth Hour)
|
Մարտի 22-ին՝ ժամը 20։30-21․30, Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) իր շուրջը կհամախմբի մարդկանց աշխարհի տարբեր ծայրերից՝ նվիրելու մեկ ժամ Երկրին և անցկացնելու «Երկրի ժամը» (Earth Hour):2008 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», որը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ։ Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի հիմնական ...
Մանրամասն |
|
12.03.25
Ինչպես օգտվել կրթության և առողջապահության
գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից
|
Հարգելի քաղաքացիներ, եթե դուք վճարում եք եկամտային հարկ և ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիրը, ապա Կառավարությունը առողջապահության և/կամ կրթության համար կատարված անկանխիկ ծախսերի մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն է տալիս։ Այս քաղաքականությունը Կառավարության հերթական ներդրումն է քաղաքացիների առողջության պահպանման և կրթության ոլորտում։   Ստորև հարցուպատասխանի ձևաչափով ներկայացնում ենք սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |