Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-06112025-03-0223 որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 28-ի «Բնակելի տան և օժանդակ շինությունների, դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա և տիրապետվող, սահմանազատված հողամասի մասին» թիվ 1409-Ա որոշման 1-ին կետում «բնակելի տան բառակապակցությունից» հետո ավելացնել ՝ «ծածկի, ավտոտնակի և օժանդակ շինության» բառակապակցությունը:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: