Այսօր: Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Նելլի Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
02/11/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
01/12/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ  «Արարատ համայնքի Արարատ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում դաստիարակի 0.45 դրույքով 2 թափուր աշխատատեղերը համալրելու համար:

     Դաստիարակի համար նախատեսված վարձատրությունը որոշվել է ըստ ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակով:

      Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցաշարի: Թեստավորման փուլն անցկացվում է ըստ  ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022 թ. 471-Ա/2 ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

      Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել՝

  1. Դիմում (Ձև 1)
  2. Կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ)
  3. Անձը հաստատող փաստաթուղթ
  4. Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
  5. Ինքնակենսագրություն (Ձև 4)
  6. Մեկ լուսանկար՝ 3x4 չափի
  7. Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ
  8. ՀՀ-ի արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
  9. Հրատարակված հոդվածների ցանկ կամ կոչումը հաստատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

 

      Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:

     Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են    02.11.22թ.-ից մինչև   29.11.22թ. ներառյալ, ամեն աշխատանքային օր՝ ժամը 9:00-17:00-ը՝ հետևյալ հասցեում Արարատ համայնք, գյուղ Արարատ,  Ռ. Վարդանյան 1:

     Մրցույթը տեղի կունենա    01.12.22-ին  ժամը՝  11:00-ին «Արարատ համայնքի Արարատ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում:

     Հասցե՝ Արարատ համայնք, գյուղ Արարատ, Ռ. Վարդանյան 1:

     Տեղեկությունների  համար զանգահարել 094-04-29-19, 098440164 հեռախոսահամար-ներով:

     Էլ.հասցե gayanegasparyan22@mail.ru

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (15.7ԿԲ)
Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ քաղաքային համայնք ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner