Արարատի համայնքապետարանը 2022թ.հոկտեմբերի 3-ին ժամը 11:00-ին հայտարաում է Արարատ համայնքի վարչական տարածքի Արմաշ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքի աճուրդ վաճառք: Հողատարածքը ըստ գործառնական նշանակության հանդիսանում է գյուղատնտեսական նշանակության արոտավայր, ընդհանուր մակերեսն է 2.5130հա, ծածկագիրը՝ 03-019-0179-0001: Հողատարածքի օտարման մեկնարկային գին է սահմանվել 157 500 ՀՀ դրամ, նախավճար՝ մեկնարկային գնի 50%-ը, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցույթային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով:
Աճուրդին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Աճուրդի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան : Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:
Արարատի քաղաքային համայնքապետարան /հեռ. 060 88 55 55 /