 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 փետրվարի 2025 թվականի N 249-Ա
ՄԱՍՅԱՑՈՏՆԻ ԹԵՄԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 179-Ա որոշումը և հաշվի առնելով «Հայ Առաքելական Եկեղեցի» Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Եպիսկոպոս Սարոյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Կոմունալ ծախսերը հոգալու նպատակով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» ԿԿ Մասյացոտնի թեմին հատկացնել ֆինանսական աջակցություն՝ 600․000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով 2480100107390020 հաշվեհամարին։
2․Ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ վճարումը կատարել համայնքի բյուջեի 08․5․1 «Հանգիստ, մշակույթ, կրոն» ծրագրի 4729 «Այլ նպատակներ բյուջեից» հոդվածով նախատեսված ծախսերից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ
14 փետրվարի 2025 թ.
ք. Արարատ