Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 մարտի 2026 թվականի N 0237-Ա

ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքաշինության մասին>> օրենքի, Հայաստանի Հանրապետության <<Վարչատարածքային բաժանման մասին>> օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 09-ի թիվ 1920  որոշուման, ինչպես նաև առաջնորդվելով համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 12-ի թիվ N 09 որոշման, Արմաշ համայնքի հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները, Ձև 1 աղյուսակում 9-րդ տողի որոշումների պահանջներով․

Որոշում եմ՝

1․Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի, Հանրապետության փողոց, 3/1 հասցեում գտնվող, կադաստրային քարտեզի 03-019-0037-0004  ծածկագիրը կրող բնակավայրերի նպատակային և գործառնական նշանակությունը ընդհանուր օգտագործման փոխադրել՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի:

2. Սույն որոշման 2-րդ կետով նշված հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունների մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական կոմիտեին կցելով այդ փոփոխությունները հաստատելու մասին համապատասխան սահմանված կարգով հաստատված պատճեները։

 3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

06 մարտի 2026 թ.
ք. Արարատ