 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2024 թվականի N 1398-Ա
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 1․6384 ՀԱ ԱՐՈՏԱՎԱՅՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով, ՀՀ կառավարության 19․12․2011թ․ N1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 21.06.2024թ. թիվ 2/փ-258 դրական եզրակացությունը, ինչպես նաև Արարատ համայնքի ավագանու 26․06․2024թ․ թիվ 7 նիստի թիվ 134-Ա որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի վարչական տարածքի, գ․Պարույր Սևակ բնակավայրում գտնվող, 03-078-0133-0001 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 1․6384հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածք, դարձնել առանձին գույքային միավոր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծի։
2.Առաանձնացված 1․6384հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը փոխել՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման, դպրոց կառուցելու նպատակով:
3․ 1․6384հա մակերեսով հողատարածքին տրամադրել հասցե՝ համայնք Արարատ, գ․Պարույր Սևակ, 11-րդ փողոց, 8 հողամաս /ծածկագիր՝ 03102YHBH87E/:
4․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ
25 հուլիսի 2024 թ.
ք. Արարատ