1. Արարատ համայնքի քաղաք Արարատ բնակավայրի, ՈԿՖ բանավան 1 շենքի հարակից մասում գտնվող 0.002734հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 25.12քմ (23.90քմ ավտոտնակ,1.22քմ ծածկ) ընդհանուր մակերեսով շինությունների նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2. Վերը նշված ինքնակամ կառուցված շինությունները ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված կառույցի և դրանով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2026NR3P3U):
3. Օրինական ճանաչված անշարժ գույքին 25.12քմ ընդհանուր մակերեսով շինություններին և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.002734հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ քաղաք Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս, 1/240 (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 03011YHZKBVK):
4. 25.12քմ ընդհանուր մակերեսով շինությունները և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.002734հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Նորիկ Ռաֆիկի Մնացականյանին:
5. ՀՀ Կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝
ա/ավտոտնակի օտարման գին սահմանել 23.90քմ x 1422դրամ = 33 990դրամ
բ/ավտոտնակի օտարման գին սահմանել 1.22քմ x 1422դրամ = 1735դրամ
գ/հողի օտարման գին սահմանել 25.12քմ x 1878դրամ = 47 175դրամ
ընդամենը՝ 82 900դրամ
6. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000դրամ:
7. Նորիկ Ռաֆիկի Մնացականյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առաջացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
8. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: