 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հուլիսի 2024 թվականի N 1319-Ա
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջով,հիմք ընդունել Արարատ համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 26-ի թիվ 7 հերթական նիստի N 126-Ա,127-Ա, 128-Ա, 129-Ա որոշումները, որոշում եմ՝
1.Սույն թվականի օգոստոսի 19-ին ներկայացնել օտարման՝ Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.
. Լոտ ծածկագիր 03-013-0111-0010 0.09984 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամաս Ա.Իսահակյան 69 հասցեում:
. Լոտ ծածկագիր 03-013-0111-0009 0.09984 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամաս Ա.Իսահակյան 71 հասցեում :
. Լոտ ծածկագիր 03-013-0056-0108 0.00551 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամաս Զորավար Անդրանիկի 2/4 հասցեում :
. Լոտ ծածկագիր 03-013-0056-0109 0.00863 հա հասարակական կառուցապատման հողամաս Հ.Շիրազի 1/4 հասցեում:
2.Աճուրդային հանձնաժողովին՝ օրենքով սահմանված կարգով իրականացնել աճուրդային գործընթացը:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ
12 հուլիսի 2024 թ.
ք. Արարատ