1. Արարատ համայնքի, քաղաք Արարատ, ՈԿՖ բանավան թաղամասում ինքնակամ կառուցված 26.8քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2. Վերը նշված ինքնակամ կառուցված ավտոտնակը ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված կառույցի և դրանով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր` 2026ZEZBDK):
3. ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ կետի համաձայն, ելնելով անհրաժեշտությունից, կառույցով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.00268հա մակերեսով բնակավայրերի խառը կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը համարել փոխված՝ բնակավայրերի խառը կառուցապատման հողամասից բնակավայրերի բնակելիի:
4. Օրինական ճանաչված անշարժ գույքին՝ 26.8քմ մակերեսով ավտոտնակին և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.00268 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ քաղաք Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս, 21/19 (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 03011AJKHAMW):
5. 26.8քմ մակերեսով ավտոտնակը և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.00268հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Տիգրան Ռազմիկի Ֆահրադյանին:
6. ՀՀ Կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝
ա/ ավտոտնակի օտարման գին սահմանել 26.8քմ x 1422դրամ = 38 110դրամ
բ/ հողի օտարման գին սահմանել 26.8քմ x 1878դրամ = 50 330դրամ
ընդամենը՝ 88 440դրամ
7. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000դրամ:
8. Տիգրան Ռազմիկի Ֆահրադյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
9. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: