Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հուլիսի 2024 թվականի N 1313-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին>> թիվ 731-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին>> 912-Ն որոշումների դրույթներով և հաշվի առնելով, որ Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող 0,00352հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 35.2քմ առևտրի սրահը    ընդգրկված չէ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.

ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝

1.Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող ք.Արարատ, Խ.Աբովյան փողոցի վրա գտնվող 0.00352հա մակերեսով բնակելի  կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 35.2քմ մակերեսով առևտրի սրահի  նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2.Վերը նշված ինքնակամ կառուցված շինությունը ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կիցօրինական ճանաչված կառույցի և դրանով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023AQHV9L):
3.ՀՀ կառավարության 18.05.2006թ թիվ 912-ն որոշման 3-րդ կետի համաձայն, ելնելով  անհրաժեշտությունից, կառույցով զբաղեցված ու պահպանման  և սպասարկման համար առանձնացված  հողամասի  գործառնական  նշանակությունը  համարել  փոխված՝ բնակավայրերի բնակելի  կառուցապատման  հողերից  հասարակականի:
4.Օրինական ճանաչված անշարժ գույքին՝ 35.2քմ առևտրի սրահի և դրանով զբաղեցվածպահպանման և սպասարկման համար առանձնացված 0,00352հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե Արարատ համայնք, ք.Արարատ, Խ.Աբովյան փողոց 3/1 (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 03002HFWMRFQ):
5.Նշված շինությունը  և դրանով զբաղեցվածպահպանման և սպասարկման համար առանձնացված 0,00352հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքովուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Սամսոն Ալյոշայի Ֆանյանին:

6.ՀՀ Կառավարության 18.05.2006թթիվ 912-Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝
ա/շինության օտարման գին սահմանել     35.2քմx12 798դրամ= 450 490դրամ
բ/հողի օտարման գին սահմանել              35.2քմx1878դրամ=66 106դրամ
ընդամենը՝ 516 596դրամ

7.ՀՀ Կառավարության 18.05.2006թթիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000դրամ:
8.Սամսոն Ալյոշայի Ֆանյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առաջացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալՎարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թթիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
9.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

11 հուլիսի 2024 թ.
ք. Արարատ