 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 նոյեմբերի 2025 թվականի N 1481
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով 30․07․2015 թվականին գյուղատնտեսական նշանակության արոտավայրը վարձակալության հանձնելու մասին թիվ 1994 պայմանագրի 8.1 և 8.2 կետերի պահանջները և հաշվի առնելով քաղաքացի Ռուբիկ Հարությունի Հովսեփյանի՝ վարձակալության պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ լուծելու մասին դիմումը. Որոշում եմ՝
1.Փոխադարձ համաձայնությամբ լուծել Ռուբիկ Հարությունի Հովսեփյանի հետ կնքված, Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողամասի նկատմամբ 30.07.2015 թվականի թիվ 1994 պայմանագիրը։
2. Պայմանագիրը լուծելու վերավերյալ կնքված համաձայնագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ
14 նոյեմբերի 2025 թ.
ք. Արարատ