Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 օգոստոսի 2026 թվականի N 0779-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 1,63841 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇԳՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  2011թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության>> թիվ 1920-Ն  և Հայաստանի Հանրապետության  կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման 35-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով ,

                                                                                      ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի 11-րդ փողոց, 8 հասցեում գտնվող հողամասի տեղազննության արդյունքում պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1,63841 հա հողատարածք:

 2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի 11-րդ փողոց, 8 հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի չափերի վերաբերյալ կատարել ուղղում՝ համաձայն որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հատակագծի։

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը սահմանել որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս, համաձայն բնակավայրի գլխավոր հատակագծի, որի սահմանները որոշվում են համաձայն չափագրման որակավորում ունեվող անձի կողմից տրված հատակագծի:   

4. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի 11-րդ փողոց, 8 հասցեում գտնվող գտնվող, բնակավայրերի հասարակական կառուցապատման 1,63841 հա մակերեսով հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

 5. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

07 օգոստոսի 2026 թ.
ք. Արարատ