Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 սեպտեմբերի 2025 թվականի N 1176-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 1050-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-03092025-03-0091 որոշումը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․Արարատ համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստեսի 11-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված շինության և զբաղեցրած հողամասի օրինականացման և տնօրինման մասին» թիվ 1050-Ա որոշման նախաբանում և 1-ին կետում  «բնակելի» բառը փոխարինել ՝ «խառը» բառով:

2. Նույն որոշման 3-րդ կետից հետո ավելացնել նոր կետ՝ «3.1. Վերը նշված հողամասի գործառանական նշանակությունը խառը կառուցապատումից փոխել՝ բնակելի կառուցապատման»:

3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:     

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`                            Կ. ՔԵՆԴՐՋՅԱՆ

 

09 սեպտեմբերի 2025 թ.
ք. Արարատ