Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2024 թվականի N 1032-Ա

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.01.2024թ. դրությամբ Ավթանդիլ Տարոնի Սարգսյանը / ՀԾՀ 3111840689, գ. Նոյակերտ, Գր. Լուսավորիչ փող., տ., 45/ համայնքային բյուջեի նկատմամբ փոխադրամիջոցների գույքահարկի մասով ունի 237.907 /երկու հարյուր երեսունյոթ հազար ինը հարյուր յոթ/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 208.850 /երկու հարյուր ութ հազար ութ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 29.057 /քսանինը հազար հիսունյոթ/ ՀՀ դրամ, որը հաշվարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,  Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 239-րդ, 240-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `

1. Քաղաքացի  Ավթանդիլ Սարգսյանից  հօգուտ Արարատ համայնքի բյուջե /900425114023/ գանձել 237.907 /երկու հարյուր երեսունյոթ հազար ինը հարյուր յոթ/ ՀՀ դրամ վճարման ենթակա  անշարժ գույքի հարկի  գումար, որից  29.057 /քսանինը հազար հիսունյոթ/ ՀՀ դրամ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:
2. Սույն  որոշումը  կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ  համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:                                                 
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և  վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի  88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության  ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց  հետո եռամսյա ժամկետում:   
4. Սույն  որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ  համայնքի ղեկավարը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

23 մայիսի 2024 թ.
ք. Արարատ