 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 օգոստոսի 2025 թվականի N 1026-Ա
ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առանց հողօգտագործման իրավունք ունենալու, առանց համապատասխան փաստաթղթերի և թույլտվության «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊ ընկերությունը ուրիշին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կատարում է ինքնակամ շինարարական աշխատանքներ:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի, 305-րդ հոդվածի 1-ին պարբերության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով վարչական հանձնաժողովի առաջարկությունը և հաշվի առնելով վարչական իրավախախտման առկայության փաստը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.«ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊ ընկերությանը տուգանել սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի՝ 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով:
2.Որոշումը հանձնել «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊ ընկերությանը և առաջարկել տուգանքը վճարել տասնհինգ օրվա ընթացքում՝ 900425101111 գանձապետական հաշվեհամարին։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ
01 օգոստոսի 2025 թ.
ք. Արարատ