Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 մայիսի 2026 թվականի N 0471-Ա

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 09-ի թիվ 1920-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ 7 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Արարատ համայնքի Ավշար բնակավաայրի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» թիվ 114 որոշումը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ 7 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում ներառված Արարատ համայնքի Ավշար բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխություններ աղյուսակի առաջնահերթ միջոցառումներ ցանկում ընդգրկված Գ-X տողի՝ գյուղատնտեսական արոտ առկա նպատակային նշանակության 383.4 հա ընդհանուր մակերեսից 03-013-0561-0128 կադաստրային ծածկագիրը կրող 6.10831 հա-ի նկատմամաբ նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակության դասին։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել Արարատ, Ավշար, 16 հողամաս հասցեն /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03032MBT7APL/:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

06 մայիսի 2026 թ.
ք. Արարատ