ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2024 թվականի N 332-Ա
ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն և ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Արարատ համայնք, գյուղ Արարատ բնակավայր, Մ.Մնացականյան փողոց 5 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Աշոտ Ռուբիկի Մնացականյանի դիմումը՝ հողամասում առկա ինքնակամ կառուցված շինությունները (բնակելի տուն 92.7քմ և պարիսպ 5.09քմ ) օրինականացնելու մասին, ինչպես նաև համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագիծը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 20236DBNM9) հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Քաղաքացիներ Աշոտ Մնացականյանին և Վերժինե Բալումյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա առկա ինքնակամ կառուցված շինությունները համարել օրինական և ճանաչել վերոնշյալ քաղաքացիների սեփականության իրավունքը՝ համաձայն որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հատակագծի:
2.Սահմանել, որ ՀՀ Արարատի մարզի Արարատ միավորված համայնքի գյուղ Արարատ բնակավայրի 900425105153 հաշվեհամարին պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված՝ ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար հաշվարկվող վճարները՝
ա/բնակելի տան օրինականացման համար՝ 92.7քմ x 1422դրամ =131 820դրամ
բ/պարսպի օրինականացման համար՝ 5.09քմ x 854դրամ = 4 347դրամ
ընդամենը՝ 136 167դրամ
3.Ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար վճարման ենթակա գումարը սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում համարվում է ուժը կորցրած:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և դրանից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ
21 փետրվարի 2024 թ.
ք. Արարատ