Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2025 թվականի N 679-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի N 12-Ն հրամանով հաստատված «Համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի օրինակելի աշխատակարգի» 4-րդ կետով, 8,1-րդ  կետի 2-րդ ենթակետով և 8․4-րդ կետով. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Հաստատել համայնքային ծառայության 13.05.2025թ. կայանալիք Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 3.1-10/, քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիայի բաժնի առաջատար մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 3.1-17/ և ֆինանսատնտեսագիտական  բաժնի առաջատար մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 3.1-7/ թափուր պաշտոններ զբաղեցնելու համար համաձայն համակարգչից վերջնական պատահական ընտրված մրցութային հանձնաժողովի հետևյալ կազմը՝
Հովհաննես Ուրֆալյան-մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչության պետ
Հասմիկ Ղազարյան-մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչության գլխավոր մասնագետ
Արմեն Բաղդասարյան-Արարատ համայնքի ղեկավարի տեղակալ
Կարեն Քենդրջյան-Արարատ համայնքի ղեկավարի տեղակալ
Գայանե Հակոբյան-ավագանու անդամ
Հովհաննես Նահապետյան-«Արարատ քաղաքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցիչ
2.Արարատի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության  մրցութային հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական ապահովումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Մուսիկյանին:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

12 մայիսի 2025 թ.
ք. Արարատ