Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2025 թվականի N 1180-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 13-րդ հոդվածի 2.2 մասով և 19-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 29.08.2006թ. N 12-Ն հրամանով հաստատված համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի օրինակելի աշխատակարգի 8․4-րդ կետով և հաշվի առնելով համակարգչից վերջնական պատահական ընտրված թեկնածուների անունները. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության ատեստավորման հանձնաժողովի հետևյալ կազմը.

1.1 Արմեն Բաղդասարյան - համայնքի ղեկավարի տեղակալ
1․2 Բաբկեն Բաբայան - համայնքի ղեկավարի խորհրդական
1․3 
Ռաֆիկ Թարվերդյան-մարզպետի տեղակալի օգնական
1․4 Նազենի Թադևոսյան-մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչության գլխավոր մասնագետ
1․5 Գեղամ Սինանյան-ավագանու անդամ
1․6 Էլվինա Մարգարյան - «Արարատի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցչի օգնական
2. Արարատի համայնքապետարանի աշխատակազմի կրտսեր պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների ատեստավորման հանձնաժողովի աշխատանքի տեխնիկական ապահովումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Մուսիկյանին:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`                            Կ. ՔԵՆԴՐՋՅԱՆ

 

10 սեպտեմբերի 2025 թ.
ք. Արարատ