Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2022 թվականի N 1127

ԵՐԵՔ ՄԻԱՎՈՐԻ ԲԱԺԱՆՎՈՂ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԲԱԺԱՆՎՈՂ ՄԻ ՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության  կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն  և 02.02.2002թ.  թիվ 88-Ն որոշումներով, հիմք ընդունելով քաղաքացի Հովհաննես Կոլյայի Հովհաննիսյանի  դիմումը իրեն սեփականության իրավունքով  պատկանող, Արարատ համայնք, ք.Արարատ, Խանջյան փողոց 51 հասցեն կրող անշարժ գույքը երեք գույքային միավորի  բաժանելու ինչպես նաև բաժանվող 0,01305 հա մակերեսով հողամասի և վրան  առկա շինության  գործառնական նշանակությունը փոփոխելու՝ այն որպես գեղեցկության սրահ օգտագործելու վերաբերյալ և հաշվի առնելով, որ վերոնշյալ փոփոխությունը կատարելը չի հանգեցնում գլխավոր հատակագծի  հիմնական նախագծային լուծումների փոփոխությունների, չի փոփոխվում գլխավոր հատակագծով սահմանված  կառուցապատման հերթականությունը, հողամասը չի գտնվում օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ  կարգավորման օբյեկտների տարածքում, չի նախատեսված բարձր և բարձրագույն  ռիսկայնության և պետական բյուջեի միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների  կառուցման համար.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.     Արարատ համայնք, ք.Արարատ,  Խանջյան   փողոց  51  հասցեում գտնվող  բնակելի  կառուցապատման հողատարածքը և վրան գտնվող  շինությունները   բաժանել  երեք գույքային միավորի:

2.    Առանձնացվող մաս 1-ին՝ բնակելի կառուցապատման 0,07107 հա մակերեսով  հողատարածքի և վրան գտնվող շինության հասցեն թողնել նույնը՝ ք.Արարատ,  Խանջյան   փողոց, 51:

3.    Առանձնացվող մաս 2-ին՝ բնակելի կառուցապատման 0,02292 հա մակերեսով  հողատարածքին տրամադրել հասցե՝ ք.Արարատ,  Խանջյան   փողոց, 51/2:

4.    Առանձնացվող մաս 3-ին՝ 0,01305 հա մակերեսով  հողատարածքին և վրան գտնվող շինությանը տրամադրել հասցե՝ ք.Արարատ,  Խանջյան   փողոց, 51/1:              

5.    Առանձնացված, Արարատ համայնք, ք.Արարատ, Խանջյան փողոց 51/1 հասցեն կրող (ծածկագիր 03-002-0022-0005-003) բնակելի շինության գործառնական  նշանակությունը փոփոխել հասարակական գործառնական նշանակության՝ որպես գեղեցկության սրահ օգտագործելու նպատակով:      

6.   Վերոնշյալ շինության զբաղեցրած 0,01305 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման  հողատարածքի գործառնական  նշանակությունը փոփոխել  բնակելի կառուցապատման հողամասից՝ հասարակականի:

7.    Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝  օրենքով սահմանված կարգով:                                                                   

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

12 սեպտեմբերի 2022 թ.
ք. Արարատ