1. Արարատ համայնքի քաղաք Արարատ բնակավայրի, ՈԿՖ բանավան 11 շենքի հարակից մասում գտնվող 0.00214հա մակերեսով բնակավայրերի խառը կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 21.4քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2. Վերը նշված ինքնակամ կառուցված ավտոտնակը ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված կառույցի և դրանով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023JCVDTL):
3. Հողի գործառնական նշանակությունը բնակավայրերի խառը կառուցապատումից փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման:
4. Օրինական ճանաչված անշարժ գույքին 21.4քմ մակերեսով ավտոտնակին և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.00214հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ քաղաք Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս, 22/13 (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 03011H4HBACC):
5. 21.4քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակը և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.00214հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Բենիկ Ավետիսի Սրապյանին:
6. ՀՀ Կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝
ա/ավտոտնակի օտարման գին սահմանել 21.4քմ x 1422դրամ = 30 431դրամ
բ/հողի օտարման գին սահմանել 21.4քմ x 1878դրամ = 40 190դրամ
ընդամենը՝ 70 621դրամ
7. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000դրամ:
8. Բենիկ Ավետիսի Սրապյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առաջացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
9. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: