ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2023 թվականի N 2015-Ա
ՀՈՂԱՄԱՍԻ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29․12․2005թ․ թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, ք. Արարատ բնակավայրում գտնվող, 03-002-0002-0001 ծածկագիրը կրող հողամասից 0,00474հա մակերեսով հողատարածք առանձնացնելու և հասցեավորելու․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի վարչական տարածքի, ք.Արարատ բնակավայրում գտնվող, 03-002-0002-0001 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 0,00474հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածք, դարձնել առանձին գույքային միավոր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծի։
2․Առանձնացված 0,00474հա մակերեսով հողատարածքին տրամադրել հասցե՝ համայնք Արարատ, ք.Արարատ, Խ․ Աբովյան փողոց, 1/11 հողամաս /ծածկագիր 030025EL6FPK/:
3․Սույն որոշումից ծագող իրավունքները ենփակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ
28 նոյեմբերի 2023 թ.
ք. Արարատ