Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2026 թվականի N 0807-Ա

ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը  հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ և  հիմք ընդունելով Արարատ համայնք, գյուղ Նոյակերտ բնակավայր, Գ.Լուսավորչի փողոց 53 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Գագիկ Նորիկի Բաբայանի դիմումը, ինչպես նաև հաշվի  առնելով, որ կառույցի  պահպանումը  չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով  պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառույցը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք. 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Արարատ համայնքի, գյուղ Նոյակերտ բնակավայրի, Գ.Լուսավորչի փողոց 53 հասցեում գտնվող, 03-066-0008-0002 ծածկագիրը կրող, քաղաքացի Գագիկ Նորիկի Բաբայանին սեփականության իրավունքվ պատկանող 0.1145հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում առկա, ինքնակամ կառուցված շինությունը (պարիսպ 14.5քմ) ճանաչել օրինական (հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2026KGVR6H):

2. Առաջարկել  քաղաքացուն՝  կատարել  վճարներ`  ՀՀ  Կառավարության  2006թ.  մայիսի 18-ի  թիվ 912-Ն  որոշման  II  գլխի 18-րդ կետով  սահմանված  արժեքների  համաձայն`  

ա/պարսպի օրինականացման գին սահմանել՝      14.5քմ x 1748դրամ =25 346դրամ

3. Օրինականացման համար սահմանված վճարը 60օրյա ժամկետում չվճարելու դեպքում  որոշումը համարվում է ուժը կորցրած:     

4. Սույն  որոշումից  ծագող  իրավունքները  ենթակա  են  պետական  գրանցման օրենքով սահմանված  կարգով: 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

14 օգոստոսի 2026 թ.
ք. Արարատ