 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մայիսի 2024 թվականի N 1039-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆԴԱՄԱՎՃԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ կետով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպությանը փոխանցել 2024 թ անդամակցության վճարը՝400000/չորս հարյուր հազար / ՀՀ դրամ, անդամակցության վճարը փոխանցել 4823 «Պարտադիր վճարներ» հոդվածով նախատեսված ծախսերից:
2. Ֆինանսատնտեսագիտական բաժնին` վերոնշյալ գումարը փոխանցել «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության` 2470101114300010 հաշվեհամարին:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ
24 մայիսի 2024 թ.
ք. Արարատ