Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2024 թվականի N 1609-Ա

ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքապետարան է դիմել Արարատ համայնքի Լանջառ գյուղի բնակիչ սոցիալապես անապահով Վարդան Ստեփանյանը մոր՝ Զինոֆիա Սուքիասյանի  հուղարկավորության ծախսերը հոգալու խնդրանքով։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով և հաշվի առնելով   Վարդան Ստեփանյանի  ծանր սոցիալական պայմանները.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Վարդան Ստեփանյանի մոր՝ Զինոֆիա Սուքիասյանի հուղարկավորության ծախսերը հոգալու նպատակով տալ դրամական օգնություն 40000 /քառասուն հազար/ ՀՀ դրամի չափով:
2.Ֆինանսատնտեսագիտական բաժնին` վճարումը կատարել համայնքի բյուջեի 1071.51 «Սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն» ծրագրի 4726 «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված ծախսերից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

13 օգոստոսի 2024 թ.
ք. Արարատ