Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 մարտի 2026 թվականի N 0236-Ա

ՄԻԱՎՈՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արարատ համայնք, գյուղ Սուրենավան, Ա․Բակունցի փողոց 26 և գյուղ Սուրենավան, Ա․Բակունցի փողոց 26/1 հասցեները կրող անշարժ գույքերի սեփականատեր Էմին Լևոնի Նազարյանի դիմումը՝ դրանք միավորելու և հասցե տրամադրելու վերաբերյալ.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 

1.Քաղաքացի Էմին Լևոնի Նազարյանի սեփականությունը հանդիսացող (կադաստրային ծածկագիր՝ 03-086-0036-0021 և 03-086-0036-0037) Արարատ համայնք, Սուրենավան, Ա․Բակունցի փողոց 26 և Սուրենավան, Ա․Բակունցի փողոց 26/1 հասցեները կրող անշարժ գույքերը միավորել և հաշվառել որպես մեկ գույքային միավոր:

2.Հաշվի առնելով հասցեի եզակիության և որոշակիության սկզբունքը միավորման արդյունքում առաջացած նոր հասցեավորման օբյեկտին տրամադրել` համայնք Արարատ,  Սուրենավան, Ա․Բակունցի փողոց 26  հողամաս/ հասցեի որոշման ծածկագիր՝ 03112LZSV63J/:

3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

06 մարտի 2026 թ.
ք. Արարատ