Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2024 թվականի N 1164-Ա

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑ 20 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԸ ԵՐԿՈՒ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հաշվի առնելով, որ համայնքապետարան են դիմել Խանջյան փողոց 20 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակիչներ` իրենց ամրագրված սենյակները սեփականացնելու խնդրանքով, ինչպես նաև հիմք ընդունելով Արարատի քաղաքային համայնքի ավագանու 04.12.2007թ. թիվ 9 արտահերթ նիստի 9-րդ որոշումը` Խանջյան 20 և Խանջյան 22 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերի բնակարանները ուղղակի վաճառքի կարգով բնակիչներին վաճառելու մասին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Համայնք Արարատ, ք․Արարատ, Խանջյան փողոց, 20 հասցեում գտնվող բնակելի շենքը բաժանել երկու գույքային միավորի:

2. I-ին հարկի առանձնացվող մաս 2-ին տրամադրել հասցե` համայնք Արարատ, ք.Արարատ, Խանջյան փողոց, 20 շենք, 6 բնակարան:

3.Մնացած գույքային միավորի հասցեն թողնել նույնը` համայնք Արարատ, ք.Արարատ, Խանջյան փողոց, 20 շենք:

4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

14 հունիսի 2024 թ.
ք. Արարատ