 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2025 թվականի N 685-Ա
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի» 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 7-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Երասխ բնակավայրի բնակիչ Անուշավան Շահբանդարյանի դիմումը՝ ցածրարժեք հողատեսքն ավելի բարձրարժեք հողատեսքի փոփոխելու մասին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
- Արարատի մարզի, Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ Անուշավան Շահբանդարյանին վարձակալական իրավունքով պատկանող 03-042-0204-0048 ծածկագիրը կրող, 2.8հա վարելահող հողամասը ցածրարժեք հողատեսքից փոփոխել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ կորիզավորի:
- Հողամասի նկատմամբ տարեկան վարձավճար սահմանել 20850 /քսան հազար ութ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
- Արարատ համայնքի Երասխ բնակավայրի և քաղաքացի Անուշավան Շահբանդարյանի միջև կնքված թիվ 13.04.2007թ ս/մ 1574 վարձակալության պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն և կազմել համաձայնագիր՝
- I-ին կետի 1.ենթակետում՝ Վարելահող 2.8 հա չորրորդ կարգի բառակապակցությունը կարդալ Կորիզավոր 2.8 հա չորրորդ կարգի
- III կետի 5-րդ ենթակետի՝ Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 16500 ՀՀ դրամ բառակապակցությունը կարդալ Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 20․850 /քսան հազար ութ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ
13 մայիսի 2025 թ.
ք. Արարատ