Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2022 թվականի N 1128

§ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ¦ ԵՎ §ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ¦ ՀՈԱԿ-ՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության   օրենքի  35-րդ  հոդվածի  1-ին  մասի 11-րդ, 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետերի և §Մշակույթային օրենսդրության մասին¦ Հայաստանի  Հանրապետության  օրենքի  24-րդ հոդվածի դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.     2022թ. հոկտեմբերի 18-ին անցկացնել մրցույթ §Արարատ քաղաքի մարզադպրոց¦ ՀՈԱԿ-ի տնօրենի  թափուր  պաշտոնը  զբաղեցնելու  համար:

2.    2022թ. հոկտեմբերի 19-ին անցկացնել մրցույթ §Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն¦ ՀՈԱԿ-ի տնօրենի թափուրպաշտոնը զբաղեցնելու համար:        

3.     Մրցույթի  անցկացման  մասին  երկօրյա  ժամկետում  գրավոր  տեղեկացնել  մարզպետարանի    աշխատակազմին:  

4.    Հանձնարարել  համայնքապետարանի   աշխատակազմին` ապահովել  մրցույթի  անցկացման      հայտարարության     հրապարակումը    օրենքով  սահմանված  կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

13 սեպտեմբերի 2022 թ.
ք. Արարատ