 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2025 թվականի N 1209-Ա
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 12 սեպտեմբերի 2025 թվականի թիվ 99-Ա որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող թիվ 25082025-03-0028 վկայականով գրանցված ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի գ․Ավշար բնակավայրի Նալբանդյան, Աբովյան, Մ․Մաշտոցի, Իսահակյան փողոցների գազատար խողովակաշարերն ու հենասյունները անորոշ ժամկետով անհատույց օգտագործման հանձնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության Արարատի ԳԳՄ-ի շահագործմանը։
2․«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության Արարատի ԳԳՄ-ի հետ կնքել անորոշ ժամկետով անհատույց օգտագործման պայմանագիր։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ
16 սեպտեմբերի 2025 թ.
ք. Արարատ