Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 օգոստոսի 2025 թվականի N 1034-Ա

«ԱՐՏ ՊԼԱՍ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՈՒԳԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2021 թվականի օգոստոսի 17-ին Ավշարի համայնքապետարանի (իրավահաջորդ Արարատ համայնք) և «Արտ Պլաս» ՍՊ ընկերության միջև կնքվել է ԱՄԱՀ-ԲՄԱՇՁԲ-21/9 ծածկագրով կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագիր։
Շահագործման ընդունող հանձնաժողովի կողմից թերությունների առկայության պատճառով ավարտված շինարարական օբյեկտը չի ընդունվել։

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման 33-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջով և հիմք ընդունելով Ավշար համայնքի կարիքների համար կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագրի 6․3 կետը և հաշվի առնելով 22․07․2025 թվականի շահագործման ընդունող հանձնաժողովի արձանագրությունը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․«Արտ Պլաս» ՍՊ ընկերությանը տուգանել նշված պայմանագրի ընդհանուր գնի՝ 315 000 000 (երեք հարյուր տասնհինգ տասնհինգ) ՀՀ դրամի 0,5 (զրո ամբողջ հինգ տասնորդական) տոկոսի՝ 1 575 000 (մեկ միլիոն հինգ հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամի չափով։

2․Որոշումը հանձնել «Արտ Պլաս» ՍՊ ընկերությանը և առաջարկել տուգանքը վճարել տասնհինգ օրվա ընթացքում՝ 900425101111 գանձապետական հաշվեհամարին։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

04 օգոստոսի 2025 թ.
ք. Արարատ