 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2025 թվականի N 52-Ա
ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համայնքապետարան է դիմել Արարատ քաղաքի, Կոմիտաս 10/6 հասցեի բնակչուհի սոցիալապես անապահով Աննա Հեքիմյանը տատիկի՝ Ազգանուշ Օհանյանի հուղարկավորության ծախսերը հոգալու խնդրանքով։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հաշվի առնելով ծանր սոցիալական պայմանները. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Աննա Հեքիմյանի տատիկի՝ Ազգանուշ Օհանյանի հուղարկավորության ծախսերը հոգալու նպատակով տալ դրամական օգնություն 40000 /քառասուն հազար/ ՀՀ դրամի չափով.
2.Ֆինանսատնտեսագիտական բաժնին` վճարումը կատարել համայնքի բյուջեի 1071.51 «Սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն» ծրագրի 4726 «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված ծախսերից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ
17 հունվարի 2025 թ.
ք. Արարատ