ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2022 թվականի N 1135
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ, ԳՅՈՒՂ ԱՐՄԱՇ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՃՈՒՂՈՒ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԴԵՂԱՏԱՆ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 04.10.2005թ. ընդունված ՀՕ -199-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով քաղաքացի Նարինե Բենիկի խաչատրյանի դիմումը, ինչպես նաև հիմք ընդունելով, որ շինությունը, դրա կառուցման և սպասարկման համար փաստացի առկա հողատարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության վկայագիրը /տրված Արարատի շրջանային խորհրդի գործկոմի 28.09.1992թ. թիվ 15/6 որոշման հիման վրա/.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1.Վերականգնել քաղաքացի Նարինե Բենիկի խաչատրյանի (ծնված 23.05.1969թ.)
սեփականության իրավունքով պատկանող հասարակական շինության (դեղատուն) զբաղեցրած 0,06750 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքի /ծածկագիր 03-019-0053-0002/ հողհատկացման հիմքերը` համաձայն համապատասխան որոկավորում ունեցող անձի կողմից կազմած կից հատակագծի:
2.Շինության և դրա զբաղեցրած, պահպանման ու սպասարկման համար փաստացի առկա 0,06750 հա մակերեսով հողամասի նկատմամբ օրենքի ուժով ճանաչել այդ գույքը, որպես սեփական գույք տիրապետող Նարինե Բենիկի Խաչատրյանի իրավունքը:
3.Արարատ համայնքի անշարժ գույքի հասցեավորումը կանոնակարգելու նպատակով նշված շինությունը և զբաղեցրած հողամասին տրամադրել հասցե` Արարատ համայնք,
գ.Արմաշ, Երևանյան Խճուղի 17:
4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով
սահմանված կարգով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ
15 սեպտեմբերի 2022 թ.
ք. Արարատ