 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2023 թվականի N 2013-Ա
ՄԻԱՎՈՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արարատ համայնքի քաղաք Արարատ բնակավայրի, Ս.Շահումյան փողոց 5/2 և Ս.Շահումյան փողոց թիվ 5 հասցեները միավորելու և հասցե տրամադրելու անհրաժեշտությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Արարատ համայնք, քաղաք Արարատ բնակավայրի, Ս.Շահումյան փողոց 5/2 և Ս.Շահումյան փողոց թիվ 5 հասցեն կրող անշարժ գույքերը միավորել և հաշվառել որպես մեկ գույքային միավոր:
2.Հաշվի առնելով հասցեի եզակիության և որոշակիության սկզբունքը միավորման արդյունքում առաջացած նոր հասցեավորման օբյեկտին տրամադրել համայնք Արարատ, քաղաք Արարատ, Ս.Շահումյան փողոց, 5 բնակելի տուն հասցեն (հասցե տրամադրելու մասին՝ որոշման ծածկագիր 03002AGXLPUK):
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ
28 նոյեմբերի 2023 թ.
ք. Արարատ