 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2024 թվականի N 1402-Ա
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ, ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ, ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԸ ԵՐԿՈՒ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Արարատ քաղաքային համայնքի ավագանու 18.11.2011թ. թիվ 11-րդ հերթական նիստի 5-րդ որոշումը` Աբովյան 12 հանրակացարանի սենյակները ուղղակի վաճառքի կարգով բնակիչներին վաճառելու մասին և հաշվի առնելով, որ համայնքապետարան են դիմել Աբովյան 12 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչներ` իրենց ամրագրված սենյակները սեփականացնելու խնդրանքով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Արարատ քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող հանրակացարանը բաժանել երկու գույքային միավորի:
2. II-րդ հարկի առանձնացված 24,9 քմ ներքին մակերեսով բնակելի մասին տրամադրել հասցե` Արարատ համայնք, ք. Արարատ, Աբովյան փողոց 12 շենք 10-11 բնակարան /ծածկագիր` 03011BYPGATQ/:
3. Մնացած գույքային միավորի հասցեն թողնել նույնը` Արարատ համայնք, ք. Արարատ, Աբովյան փողոց 12:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ
25 հուլիսի 2024 թ.
ք. Արարատ