ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի ք.Արարատ բնակավայրի, ՈԿՖ բանավան 4-րդ շենքի հարակից մասում 0,00265հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 26.5քմ ընդհանուր մակերեսով շինության (վարսավիրանոց) նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2. Վերը նշված ինքնակամ կառուցված շինությունը (վարսավիրանոց) ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված կառույցի և դրանով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2026H8VAPU):
3. Հողի գործառնական նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատումից փոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման:
4. Օրինական ճանաչված անշարժ գույքին՝ 26.5քմ մակերեսով շինությանը (վարսավիրանոց) և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,00265հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե ք.Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս, 4/10 (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 030117C3WACC):
5. 26.5քմ ընդհանուր մակերեսով շինությունը (վարսավիրանոց) և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,00265հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Էդգար Դավթի Սիմոնյանին:
6. ՀՀ Կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝
ա/շինության օտարման գին սահմանել 26.5քմx12 798դրամ=339 147դրամ
բ/հողի օտարման գին սահմանել 26.5քմx1878դրամ=49 767դրամ
ընդամենը՝ 388 914դրամ
7. ՀՀ Կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000դրամ:
8. Էդգար Դավթի Սիմոնյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առաջացած հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
9. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: