Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2026 թվականի N 0602-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 09-Ի ԹԻՎ 0122-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջով և հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-22042026-03-0128 որոշումը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․ Արարատ համայնքի ղեկավարի 2026 թվականի փետրվարի 09-ի «ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 0122-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
ա. Որոշման հղման և 1-ին կետում գրված  
«բնակելի կառուցապատման» բառակապակցության մեջ «բնակելի» բառը փոխարինել «խառը»  բառով:

2. Որոշման 3-րդ կետից հետո ավելացնել 3.1 կետը և շարադրել հետևյալ բովանդակությանբ.

ա) Որոշման 1-ին կետուն նշված 0.00444 հա մակերեսով բնակավայրերի խառը կառուցապատման հողամասի գոևծառնական նշանակությունը համարել փոփոխված, բնակավայրերի խառը կառուցապատման հողամասից, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի

3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

16 հունիսի 2026 թ.
ք. Արարատ