Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2023 թվականի N 2018-Ա

ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության  «Քաղաքացիական օրենսգրքի» 170-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 470-րդ հոդվածի  4-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Էդվարդ Վաչագանի Ադամյանի կողմից լիազորված անձ Մյասնիկ Գրիգորի Նահապետյանի՝ հողամասի վարձակալության իրավունքի վաճառքի մասին դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. Թույլատրել Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0050-0040 ծածկագիրը կրող 0․5984 հա մակերեսով Էդվարդ Վաչագանի Ադամյանին վարձակալության իրավունքով պատկանող (հողամասի վարձակալության պայմանագիր՝ 10․03․2006թ․ ս/մ  611, վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայական N16112022-03-0040) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության  հողամասի նկատմամբ վարձակալը իր վարձակալության իրավունքը վաճառի Արարատ համայնքի  բնակիչ Թադևոս Ժորայի Սամվելյանին (անձնագիր՝ AR0636637 տրված 23.03.2018թ 026-ի կողմից):

2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

29 նոյեմբերի 2023 թ.
ք. Արարատ