Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 մայիսի 2026 թվականի N 0472-Ա

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 222-րդ և 224-րդ հոդվածների, 07.05.2002 թվականի Հայաստանի Հանրապետության, <<Բազմաբնակարան շենքերի մասին կառավարման>> օրենքի պահանջներով, ինչպես նաև առաջնորդվելով Արարատ համայնքի 2026 թվականի մարտի 13-ի թիվ 044-Ն՝ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 14.01.2021Թ. ԹԻՎ 09 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ ՆԵՐԱՌՈՂ ԱՐԱՐԱՏ 7 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ, ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  որոշման պահանջներով, 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի Ա.Խանջյան 10 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի /ծածկագիր 03-002-0032-0033-ից/ սպասարկման և շահագործման համար առանձնացնել 0.03275 հա բնակելի կառուցապատման հողամաս:

2․Հողամասի սահմանները որոշվում են համապատասխան որակավորման վկայական ունեցող մասնագետի կողմից կազմած և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի համաձայն:

3․Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ ճանաչել շենքի բնակիչների ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

06 մայիսի 2026 թ.
ք. Արարատ