ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2024 թվականի N 1798-Ա
ՀՈՂԱՄԱՍԸ ԵՐԿՈՒ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման>> մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել համայնք Արարատ, գյուղ Արարատ բնակավայրում գտնվող, 03-015-0469-0062 ծածկագիրը կրող՝ ընդհանուր մակերեսով 30,0 հա հողամասը բաժանել երկու գույքային միավորի.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնք, գյուղ Արարատ բնակավայրի տարածքում գտնվող, 03-015-0469-0062 ծածկագիրը կրող՝ ընդհանուր մակերեսով 30,0հա հողամասը բաժանել երկու գույքային միավորի՝ 20,0 հա և 10,0 հա մակերեսներով, հաշվառել որպես երկու գույքային միավոր, համաձայն հատակագծի:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ
19 սեպտեմբերի 2024 թ.
ք. Արարատ