1. Արարատ համայնքի, քաղաք Արարատ, Ս.Շահումյան փողոց, 10/9 հասցեում ինքնակամ կառուցված 32.7քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2. Վերը նշված ինքնակամ կառուցված ավտոտնակը ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված կառույցի և դրանով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր` 2026PA87DX:
3. ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ կետի համաձայն, ելնելով անհրաժեշտությունից, կառույցով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.00327հա մակերեսով բնակավայրերի խառը կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը համարել փոխված՝ բնակավայրերի խառը կառուցապատման հողամասից բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի:
4. Օրինական ճանաչված անշարժ գույքին՝ 32.7քմ մակերեսով ավտոտնակին և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.00327 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ քաղաք Արարատ, Ս.Շահումյան փողոց 10/9 (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 03011)TABJSJD:
5. 32.7քմ մակերեսով ավտոտնակը և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.00327հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Արմեն Ֆելիքսի Դադամյանին:
6. ՀՀ Կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝
ա/ ավտոտնակի օտարման գին սահմանել 32.7քմ x 1422դրամ = 46 500դրամ
բ/ հողի օտարման գին սահմանել 32.7քմ x 1878դրամ = 61 411դրամ
ընդամենը՝ 107 911դրամ
7. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000դրամ:
8. Արմեն Ֆելիքսի Դադամյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
9. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: