 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2025 թվականի N 681-Ա
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ 12 ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆ ԲՆԱԿԱՐԱՆ 83 ՀԱՍՑԵՆ ԿՐՈՂ ԿԱՑԱՐԱՆԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ Արարատի համայնքապետարան է դիմել Աբովյան 12 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչ Անդրանիկ Գրիշայի Օհանյանը` իրեն ամրագրված Աբովյան փողոց 12 շենք բնակարան 83 հասցեն կրող կացարանը սեփականացնելու խնդրանքով, ինչպես նաև հիմք ընդունելով Արարատի քաղաքային համայնքի ավագանու 2011 թվականի նոյեմբերի 18-ի <<Համայնքային ենթակայության Աբովյան 12 հասցեում գտնվող հանրակացարանի սենյակները ուղղակի վաճառքի կարգով բնակիչներին վաճառելու մասին>> թիվ 11 նիստի 5-րդ որոշումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արարատ համայնք, քաղաք Արարատ, Աբովյան 12 հասցեում գտնվող հանրակացարանի Աբովյան փողոց 12 շենք բնակարան 83 հասցեն կրող բնակարանը ուղղակի վաճառքի կարգով օտարել քաղաքացի՝ Անդրանիկ Գրիշայի Օհանյանին:
2.Համաձայն Արարատի քաղաքային համայնքի ավագանու 18.11.2011թ. թիվ 11 նիստի 43-րդ որոշման 1-ին կետի, Աբովյան փողոց 12 հանրակացարան բնակարան 83 հասցեն կրող բնակարանի օտարման գին սահմանել` 11քմ x 2 500 դրամ = 27 500 դրամ
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ
12 մայիսի 2025 թ.
ք. Արարատ