 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2026 թվականի N 0601-Ա
ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ԳՈՒՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նոտարի մասին» օրենքի 15-րդ հոդվածով և հիմք ընդունելով 2026թ-ի հունիսի 15-ի A 5862283760 հաշիվ վավերագիրը. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի Արարատ քաղաքի Խ. Աբովյան փողոց 1-ին նրբ. հասցեում գտնվող, 03-002-0003-0173 կադաստրային ծածկագիրը կրող 0.17608 հա մակերեսով անշարժ գույքի վերաբերյալ նվիրաբերության պայմանագիր կնքելու համար փոխանցել՝
ա) նոտարական ծառայության դիմաց՝ Նոտար Ալվարդ Հովհաննիսյանի 163328063306 հաշվեհամարին 18 000/տասնութ հազար / ՀՀ դրամ,
բ) պետական տուրք՝ Արարատ համայնքի բյուջեի 900425101145 հաշվեհամարին 5 000 /հինգ հազար / ՀՀ դրամ:
2․Ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ փոխանցումը կատարել բյուջեով նախատեսված 0161․52 «Գույքի նկատմամբ իրավունքի գրանցում» ծրագրի 4823 «Պարտադիր վճարներ» հոդվածով նախատեսված ծախսերից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ
16 հունիսի 2026 թ.
ք. Արարատ