Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2024 թվականի N 1605-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29․12․2005թ․ թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գ.Արմաշ բնակավայրում գտնվող, 03-019-0034-0002 ծածկագիրը կրող հողամասից 0,17650հա մակերեսով հողատարածք առանձնացնելու և հասցեավորելու․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․Արարատ համայնքի վարչական տարածքի, գ.Արմաշ բնակավայրում գտնվող, 03-019-0034-0002 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 0,17650հա մակերեսով արդյունաբերական ընդերք օգտագործման և այլ արտադրական օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական հողատարածք, դարձնել առանձին գույքային միավոր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծի։

2․Առանձնացված 0,17650հա մակերեսով հողատարածքին տրամադրել հասցե՝ համայնք Արարատ, գ.Արմաշ, Հանրապետության փողոց, 1/7 հողամաս /ծածկագիր 03042ZQ2XTNH/:

3․Սույն որոշումից ծագող իրավունքները ենփակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

13 օգոստոսի 2024 թ.
ք. Արարատ