Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2025 թվականի N 1204-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԵՐԿՈՒ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածի,<<Տեղական ինքնակառավարման>> մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել համայնք Արարատ, գ․Արմաշ բնակավայրում գտնվող, 03-019-0059-0005 ծածկագիրը կրող /վկայական՝ 18042019-03-0065/ անշարժ գույքը բաժանել երկու գույքային միավորի.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 

1. Արարատ համայնք, գյուղ Արմաշ բնակավայրի տարածքում գտնվող, 03-019-0059-0005 ծածկագիրը կրող անշարժ գույքը բաժանել երկու գույքային միավորի և հաշվառել որպես երկու գույքային միավոր, համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:

2. Առանձնացվող մաս 1-ին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, գյուղ Արմաշ, Ա.Հայրիյան փողոց, 60/1 հողամաս հասցեն    /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03042FP8FRTX/:

3. Առանձնացվող մաս 2-ին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, գյուղ Արմաշ, Ա.Հայրիյան փողոց 60 շինություն հասցեն (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03042FZ3PS66):

4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

16 սեպտեմբերի 2025 թ.
ք. Արարատ